Ինչպես չեղարկել Mibio Pro-ն

Թարմացվել է՝

Չեղարկումը կանգնեցնում է հաջորդ թարմացումը։ Pro-ն գործում է մինչև արդեն վճարված ժամանակահատվածի ավարտը։ Դրանից հետո պրոֆիլը պահպանում է այն, ինչ ներառում է իր Mibio ապրանքը, կամ վերադառնում է Անվճար փաթեթին։

Pro-ն տրվում է յուրաքանչյուր պրոֆիլի համար առանձին․ եթե Ձեր մի քանի պրոֆիլ ունի Pro, չեղարկեք յուրաքանչյուրը։ Չեղարկել կարող է միայն պրոֆիլի տերը, ոչ թե նրանք, ում հետ այն կիսված է։

Կայքում

  1. Մուտք գործեք www.mibio.bio և բացեք պրոֆիլը։
  2. Ձախ ցանկի Գործողություններ բաժնում ընտրեք Կարգավորումներ։
  3. Subscription Management բաժնում սեղմեք Cancel Subscription, ապա՝ Yes, Cancel։
  4. Բաժնում այժմ գրված է Cancelled, և երևում է Ձեր հասանելիության ավարտի ամսաթիվը։ Մենք նաև Ձեզ հաստատման նամակ ենք ուղարկում։
Պրոֆիլի «Կարգավորումներ» էջը չեղարկումից հետո․ Subscription Management բաժնում գրված է Cancelled և Pro-ի ավարտի ամսաթիվը։

Կայքի այս բաժինն առայժմ միայն անգլերեն է։

Հավելվածում

  1. Պրոֆիլներ ներդիրում բացեք պրոֆիլը։
  2. Հպեք վերևի աջ անկյունի ցանկի կոճակին և ընտրեք Բաժանորդագրություն։
  3. Հպեք Չեղարկել բաժանորդագրությունը, ապա՝ Այո, չեղարկել։
  4. Հավելվածը հաստատում է չեղարկումը և ցույց է տալիս, թե երբ է ավարտվում Ձեր հասանելիությունը։

Մտափոխվե՞լ եք

Ավարտի ամսաթվից առաջ բացեք կայքի նույն Կարգավորումներ էջը, սեղմեք Reactivate և հաստատեք։ Pro-ն կրկին կթարմացվի Ձեր պահպանված բանկային քարտով, և մինչև ընթացիկ ժամանակահատվածի ավարտը ոչինչ չի գանձվի։

Օգտակա՞ր էր այս հոդվածը

Դեռ օգնության կարի՞ք ունեք

Գրեք մեզ, և մենք կպատասխանենք 24 ժամվա ընթացքում։

Պատասխանում ենք երկուշաբթիից ուրբաթ՝ 11:00–20:00 (Երևանի ժամանակով)։

Անցնել կապի էջ