Black Friday՝ 20% զեղչ Mibio-ի բոլոր ապրանքների վրա։ Զեղչը կիրառվում է վճարման էջում։
Mibio

Ինչպես միացնել NFC-ն Android հեռախոսում

Թարմացվել է՝

Android հեռախոսը կարդում է Mibio-ն միայն այն ժամանակ, երբ NFC-ն միացված է։ Միացնելը մի քանի վայրկյան է տևում, և այն միացված է մնում։

Արագ եղանակը

  1. Էկրանի վերևից երկու անգամ սահեցրեք ներքև՝ արագ կարգավորումները բացելու համար։
  2. Գտեք NFC կոճակը և հպեք դրան, որպեսզի այն միանա։ Եթե չեք տեսնում, սահեցրեք ձախ․ այն կարող է լինել կոճակների մյուս էջում։
  3. Ձեր Mibio ապրանքը մոտեցրեք հեռախոսի հետևի մասին՝ ստուգելու համար։

Կարգավորումներից

  1. Բացեք Կարգավորումներ (Settings)։
  2. Վերևի որոնման դաշտում գրեք NFC։
  3. Բացեք NFC կարգավորումը և միացրեք այն։

Թե որտեղ է այս կարգավորումը, կախված է հեռախոսի ապրանքանիշից։ Երկու տարածված օրինակ՝

  • Samsung՝ Settings › Connections › NFC and contactless payments
  • Google Pixel՝ Settings › Connected devices › Connection preferences › NFC

Օգտակա՞ր էր այս հոդվածը

Դեռ օգնության կարի՞ք ունեք

Խնդրում ենք գրել մեզ։ Մենք պատասխանում ենք 24 ժամվա ընթացքում, այդ թվում՝ հանգստյան օրերին։

Մեր աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթիից ուրբաթ, 11:00–20:00 (Երևանի ժամանակով)։

Անցնել կապի էջ